Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Ամենակարևոր տեղեկատվությունը մեր աշխատանքի ընթացքի, սպասարկման ստանդարտների և համագործակցության պայմանների վերաբերյալ։

Համագործակցությունը հիմնված է պարզ և կանոնակարգված ընթացքի վրա. առաջնային խորհրդատվությունից և օբյեկտի տեխնիկական ուսումնասիրությունից հետո մենք մշակում ենք ձեր տարածքին հարմարեցված անհատական սերվիս-պլան:

Այնուհետև, աշխատանքների ժամանակացույցի և որակի վերահսկման մեխանիզմների հստակեցումից ու պայմանագրի կնքումից հետո, սկսում ենք ծառայությունների մատուցումը՝ ապահովելով շարունակական վերահսկողություն և հետադարձ կապ ձեր մենեջմենթի թիմի հետ:

Մինչ փաթեթի ներկայացումը, մեր մասնագետները մանրամասն վերլուծում են տարածքի ընդհանուր մակերեսը, ճարտարագիտական առանձնահատկությունները, սպասարկման անհրաժեշտ հաճախականությունը, ինչպես նաև պահանջվող մարդկային ու տեխնիկական ռեսուրսները:

Այս ամբողջական տվյալների և ձեր կորպորատիվ պահանջների հիման վրա ձևավորվում է ծառայությունների այն անհատական ու ֆինանսապես օպտիմալացված առաջարկը, որը լավագույնս կհամապատասխանի ձեր բիզնեսի նպատակներին:

Յուրաքանչյուր շենք և կոմերցիոն տարածք ունի իր յուրահատկությունները, այդ պատճառով մենք բացառում ենք միօրինակ մոտեցումները:

Թե՛ ճարտարագիտական համակարգերի տեխնիկական սպասարկումը, թե՛ շենքերի համալիր կառավարումն ու մաքրման ծառայությունները նախագծվում և հարմարեցվում են բացառապես ձեր օբյեկտի ծավալներին, նախատեսված բյուջեին և ներքին բիզնես գրաֆիկին՝ ապահովելով առավելագույն էֆեկտիվություն և չխաթարելով ձեր աշխատանքային բնականոն ընթացքը:

Որակի վերահսկողությունը մեր աշխատանքի առանցքն է, որն ամրագրվում է պայմանագրով՝ որակի հստակ չափանիշների (SLA) տեսքով:

Յուրաքանչյուր նախագծի համար նշանակվում է փորձառու կոորդինատոր, ով պարբերաբար իրականացնում է տեղում ստուգումներ, անձամբ հետևում է տեխնիկական ու մաքրման թիմերի աշխատանքին և պահպանում է անմիջական կապ ձեր ընկերության որոշում կայացնողների հետ՝ ցանկացած հարցին արագ արձագանքելու համար։

Մեր թիմում ներգրավված են համապատասխան ինժեներական և տեխնիկական որակավորում ու փորձ ունեցող մասնագետներ:

Բացի այդ, աշխատանքի անցնելուց առաջ մեր ամբողջ անձնակազմը՝ տեխնիկական օպերատորներից մինչև սանիտարական խնամքի մասնագետներ, անցնում է  թրեյնինգներ ու հրահանգավորում՝ ծանոթանալու անվտանգության կանոններին, կորպորատիվ էթիկային և որակի ներքին ստանդարտներին:

Սա երաշխավորում է, որ ձեր տարածքում աշխատելու է միայն ստուգված, վստահելի և պրոֆեսիոնալ անձնակազմ:

Հետադարձ կապ
Հետադարձ կապ

Ստացեք անհատական առաջարկ ձեր բիզնեսի համար

Շնորհակալություն
Անունը պարտադիր է
Հեռախոսահամարը պարտադիր է
Հաղորդագրությունը պարտադիր է
Ծառայությունը պարտադիր է
Հեռախոսահամարը սխալ է
CAPTCHA-ի ստուգումը ձախողվեց
Something went wrong